Եթե դուք ներկայացնում եք ընկերություն, խանութ, ռեստորան, գրասենյակ կամ ցանկացած այլ կազմակերպություն

Եթե դուք ներկայացնում եք աշխատանքի տեղավորման գործակալություն կամ միջնորդ եք

Եթե դուք անհատ ձեռնարկատեր եք կամ անհատ





 

Վիդեո, ֆոտո, մոնտաժ (8)

վիդեո-մոնտաժող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ Ընդհանուր մաս Աշխատանքի տեսակը` վիդեո-մոնտաժող Աշխատանքային օրերը և ժամերը` երկուշաբթի – ուրբաթ (10:00 – 19:00) շաբաթ (10:00 – 13:00) ընդմիջում 1 ժամ (ըստ հայեցողության) Ուշացման թույլատրելի սահմանը՝ 30 րոպե Տեսանյութերի մոնտաժը ներառում է հետևյալ աշխատանքները (օրինակը՝ հարսանեկան տեսաֆիլմի համար) 1. Նկարահանված տեսանյութի թվայնացում (capture), 2. Հարսանեկան տեսաֆիլմի առջևի մասի (intro) պատրաստում` հարսի և փեսայի անունները, ամսաթիվը` գեղարվեստական ձևավորված` երաժշտության ուղեկցությամբ: 3. Մանկական և (կամ) նախաամուսնական շրջանի նկարներով սլայդ-շոու (անհրաժեշտության դեպքում) 4. Հատուկ մոնտաժային միջամտության կարիք ունեն - տղայի տան իրադարձությունները - ճանապարհ դեպի հարսի տուն (առավելագույնը 2 րոպե) - հարսի տան իրադարձությունները, - հարսի տանից դուրս գալը - ճանապարհ դեպի եկեղեցի (առավելագույնը 2 րոպե) - մուտք եկեղեցի - ելք եկեղեցուց - կադրեր այգում, ֆոտո-սեսիայի ժամանակ - ճանապարհ դեպի տղայի տուն (առավելագույնը 1 րոպե) - ճանապարհ դեպի հարսանյաց սրահ (առավելագույնը 1 րոպե) - հարսանյաց սրահի նկարագրությունը, ձևաավորումը, հյուրերի մուտքը սրահ - առաջին հարսանեկան պարը - հրավառություն - տորթ կտրելը - տարոսիկների բաժանումը 6. Եզրափակում 7. Եզրափակիչ ֆոտո սլայդ-շոու հարսանեկան լուսանկարներով (ProShow Producer) 8. Ավարտված տեսաֆիլմի Export (Media Encoder-ի միջոցով MEPG2-DVD կամ BluRay) 9. Վերջնական ֆայլերի պատրաստում DVD կամ Blu-Ray գրելու համար (MPEG-2) 10. DVD դիսկի պատրաստում մենյուով: Գեղարվեստական լուծումներ Վերը նշված 4-րդ կետում նշված առանձին մասերում անհրաժեշտ է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում` օգտագործելով • կադրերի դանդաղեցում, արագացում • կադրերի համապատասխանեցում երաժշտության ռիթմի հետ • գույների փոփոխություն (օրինակ` սև ու սպիտակ, sepia, magic bullet looks, vigneting, old movie և այլն) Ընդհանուր կանոններ 1. Տեսանյութն ըստ անհրաժեշտության պետք է ենթարկվի գունային և լուսային կարգավորման (correction): 2. Տեսանյութի օրիգինալ ձայնը փակելու դեպքում այն չպետք է ջնջվի ամբողջովին, այլ միայն ցածրացվի անհրաժեշտ չափով կամ ամբողջությամբ` մնալով timeline-ի վրա: 3. Ամբողջ տեսաֆիլմի ձայնը` թե բնօրինակը, թե օգտագործված երգ-երաժշտությունը և թե առանձին ձայնագրված ձայնը պետք է բալանսավորված լինեն և ունենան հավասար մակարդակի հնչողություն այնպես, որ դիտելիս կարիք չլինի մեկ բարձրացնել ձայնը, մեկ իջեցնել: 4. Մոնտաժողը պարտավոր է դիտել տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը և ոչ մի դեպքում առանց դիտելու առաջ չանցնել: 5. Եթե հարսանիքը նկարահանված է երկու կամ ավելի տեսախցիկներով, ապա պետք է այդ տեսախցիկների տեսանյութը սինխրոնացվի 100% ճշտությամբ, 6. Եթե առկա է տեսանյութի ձայնը առանձին, ապա այն նույնպես պետք է սինխրոնացվի 100% ճշտությամբ: 7. Առանձին ձայնի առկայության դեպքում օրիգինալ ձայնը չպետք է ամբողջությամբ փակվի, այլ պետք է անհրաժեշտ չափով իջեցվի, ապահովելով ինտերշումը (ծափեր, սուլոցներ, բացականչություններ, ծավալային հնչողություն), 8. Եթե երկու տեսախցիկների տեսանյութի (պատկերի) մեջ առկա է որոշակի տարբերություն, ապա դրանք պետք է պարտադիր ուղղվեն (color & light correction), այնպես, որ մի տեսախցիկի նկարած կադրից մյուսը փոխվելու ժամանակ գույների և լուսավորության տարբերություն չլինի, 9. Մոնտաժված տեսանյութում չպետք է լինեն տեսախցիկի անկանոն շարժումներ, դողդողացող, նախապատրաստական, չստացված, մութ, վառված կամ այլ պատճառով պրոֆեսիոնալ պահանջներին չբավարարող կադրեր: 10. Օգտագործել Multi-Monitor ռեժիմը՝ գրագետ և դյուրին մոնտաժելու համար: Աշխատանքային ծրագրեր 1. Adobe Premiere Pro CS5 – վիդեո մոնտաժ 2. Adobe After Effects CS5 – վիդեո մոնտաժ և անիմացիա 3. Adobe Photoshop CS5 – ֆոտո մոնտաժ 4. Adobe Media Encoder – ֆայլերի կոնվերտացիա 5. Plural Eyes – վիդեոների սինխրոնացման համար 6. ProShow Producer – ֆոտո-սլայդ շոուների պատրաստում 2. Sony DVD Architect Pro – DVD և Blu-Ray սկավառակների պատրաստում Արգելվում է 1. Օգտագործել 3D Album ծրագիրը 2. Օգտագործել ռաբիզ երաժշտություն, եթե դրա կարիք հատուկ չկա կամ պատվիրատուի խնդրանքով չէ: 3. Կրճատել (հանել) 10 րոպե և ավելի տևողությամբ ամբողջական տեսանյութ առանց պատվիրատուի համաձայնության: Աշխատանքի գինը և հանձնելու կարգը № Մոնտաժային աշխատանքի նկարագրությունը Գինը 1 Մեկ տեսախցիկով նկարահանված հարսանիքի մոնտաժ (հում տեսանյութը մինչև 6 ժամ) 30,000 2 Երկու տեսախցիկով նկարահանված հարսանիքի մոնտաժ (հում տեսանյութը մինչև 12 ժամ) 40,000 3 Երեք տեսախցիկով նկարահանված հարսանիքի մոնտաժ (հում տեսանյութը մինչև 18 ժամ) 50,000 4 Առանձին ձայնագրված ձայնի համադրությամբ՝ լրացուցիչ 10,000 5 Այլ միջոցառումների մոնտաժ մինչև 2 ժամ հում տեսանյութով 20,000 Աշխատանքը համարվում է ավարտված վերջնական* DVD-ները պատրաստելուց հետո: * - Աշխատանքը համարվում է վերջնական ավարտված, եթե. 1. պատվիրատուն ընդհանուր առմամբ ծանոթ է կատարված աշխատանքին, դիտել է տեսաֆիլմի կարևորագույն մասերը և տվել է իր համաձայնությունը, 2. գործատուն ընդհանուր առմամբ ծանոթ է կատարված աշխատանքին, դիտել է տեսաֆիլմը, դիտողություններ կամ առաջարկություններ չունի և տվել է իր համաձայնությունը:

Հայտարարության համարը: 2350Տեղադրվել է: 2018-04-06Թարմացվել է: 2018-04-06